«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել կապված Երեւանի քաղաքապետարանի դիմաց նստացույցին աջակցող ակտիվիստ Միհրան Մելքոնյանին բերման ենթարկելու փաստի առնչությամբ:
Նախաձեռնության հայտարարությունում ասվում է.
«Սույն թվականի օգոստոսի 13-ին ժամը 11:00-ի շրջակայքում ոստիկանները Երեւանի քաղաքապետարանի հարակից այգու զուգարանի մոտից բերման են ենթարկել հուլիսի 26-ից Երեւանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանին եւ «Երեւանտրանս» ՓԲԸ տնօրեն Միսակ Համբարձումյանի պաշտոնանության պահանջելով նստացուցի աջակից Սպիտակ քաղաքի բնակիչ Միհրան Մելքոնյանին: ժամը 15:22-ին հրապարակված ոստիկանության հայտարարության համաձայն քաղաքապետարանի-մոտից-բերման-է-ենթարկվել130813.html Մելքոնյանը սույն թվականի հունիսի 21-ից գտնվում էր հետախուզման մեջ՝ դասալքության համար դատապարտվելուց եւ համաներմամբ ազատվելուց հետո ոստիկանական բաժանմունք չներկայանալու համար:
Հիշեցնենք, որ Միհրան Մելքոնյանը դեռեւս 27.07.2013-ին ներկայացել էր ոստիկանություն որպես տուժող, 08.08.2013-ին կարելի է ասել առեւանգվել էր ոստիկանների կողմից եւ ժամեր անց ազատ արձակվել, իսկ 10.08.2013-ին ինքը Մելքոնյանը, բռնության ենթարկվելով Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանի կողմից, դիմել էր ոստիկանության օգնությանը եւ գնացել ոստիկանության բաժին:
Եթե Մելքոնյանը հետախուզման մեջ էր, ապա ինչո՞ւ ոստիկանությունը ամսի 27-ին, 8-ին եւ ամսի 10-ին չձերբակալեց նրան եւ ինչպե՞ս եղավ, որ միայն հիմա հիշեց վերջինիս հետախուզման մեջ գտնվելու մասին»:





























