Վրաստանի իշխող քաղաքական ուժը՝ «Վրացական երազանքը» օգոստոսի 13-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրել է նախագահի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլիի թեկնածության հայտը:

ԿԸՀ-ն նրանց ստորագրություններ հավաքելու համար ձեւաթղթեր է տրամադրել: «Մեզ անհրաժեշտ է 27 հազար ստորագրություններ, որոնք առաջիկայում  կներկայացնենք ԿԸՀ-ին, եւ Գեորգի Մարգվելաշվիլին կդառնա գրանցված թեկնածու»,- ասել է դաշինքի ներկայացուցիչ Իրինա Իմերլիշվիլին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունները կայանալու են հոկտեմբերի 27-ին: Թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը դեպտեմբերի 7-ն է: