Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունների արդյունքում Բաքվում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել:
Արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Էլմար Մամեդյարովը ստորագրել են հումանիտար ոլորտում մինչեւ 2015թ. Համագործակցության ծրագիրը: Տրանսպորտի նախարարները համաձայնագիր են ստորագրել Սամուր գետի վրա կամուրջ կառուցելու: Համաձայնագրեր են ստորագրվել ավիացիոն որոնման եւ փրկարարական գործողությունների ոլորտներում:
«Ռոսնեֆտի» նախագահ Իգոր Սեչինն ու SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաեւը պայմանագիր են ստորագրել նավթի առաքումների վերաբերյալ:



























