Բիոգազը կարող է ծածկել Հայաստանի բնական գազի պահանջարկի 15 տոկոսը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ակադեմիկոս, ԳԱԱ միկրոկենսաբանության եւ մանրէների ավանդադրման կենտրոնի գիտական ղեկավար Էվրիկ Աֆրիկյանը: Կենտրոնի տվյալներով՝ ճիշտ տեխնոլոգիաների եւ համապատասխան հումքի դեպքում՝ մեկ տոննա կենսազանգվածից մեթանը կարող է կազմել 300-400 խմ:
Կենտրոնի աշխատակից Գրիգորի Կարագյոզյանի հաշվարկներով՝ եթե Հայաստանի բոլոր կենդանաբուծական ֆերմաներն սկսեն վերամշակել բիոգազի թափոնները, օրական հանրապետությունը կստանա մոտ մեկ մլն խմ մեթան, որը կազմում է Հայաստանի բնական գազի օրական պահանջարկի մոտ 15 տոկոսը:
Ցավոք, Հայաստանում բիոգազի ինդուստրիան զարգացում չի ստացել: Միակ աշխատող սարքավորումը գործում է Լուսակերտի թռչնաֆաբրիկայում, որը կառուցվել է դանիական IFU и Bigadan A/S եւ նորվեգական Vekst կազմակերպությունների տեխնիկական եւ ֆինանսական աջակցությամբ (ներդրումները կազմել են 5 մլն եվրո):





























