Իսրայելի իշխանությունները համաներմամբ բանտից ազատ են արձակել պաղեստինցի 26 բանտարկյալների: բանտերի վարչության երկու հատուկ ավտոբուսներով նրանց հասցրել են Գազայի հատվածի սահմանային անցակետ: Այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը նրանցից 15-ը ժամանել են Գազայի հատված, 11-ը՝ Հորդանան գետի արեւմտյան ափ:
Ռամալահի կառավարական «Մուկատա» համալիրում հավաքվել է մոտ 1000 մարդ, որոնք հանդիսավորությամբ դիմավորել են ժամանողներին: Դիմավորողների հետ է եղել նաեւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը, հաղորդում է NEWSru Israel-ը:
Ավելի վաղ, օգոստոսի 12-ին, Իսրայելի իշխանությունները հրապարակել էին այդ 26 բանտարկյալների անունները, որոնց պիտի ազատ արձակեին: Բանտարկյալների զոհերի հարազատները բողոքարկել են դատարանի որոշումը, սակայն օգոստոսի 13-ի առավոտյան Գերագույն դատարանը մերժել է բողոքը: Այդ պաղեստինցիների մեծ մասը բանտարկության մեջ է անցկացրել մոտ 20 տարի, նրանք դատապարտվել են բռնության եւ սպանությունների մեղադրանքներով:
Իսրայելը հրապարակել է ազատ արձակման ենթակա պաղեստինցիների ցանկը
Ընդհանուր առմամբ, իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման միջոցառումների շրջանակներում, մոտակա ամիսներին Իսրայելի բանտերից ազատ կարձակվի եւս 104 պաղեստինից բանտարկյալ:




























