Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում, օգոստոսի 14-ին, ժամը 03.00-ի սահմաններում, գյուղապետարանի մոտակայքում կայանված «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Զարթոնք գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.22-ին, մարվել՝ 03.40-ին: Ամբողջությամբ այրվել է Ն. Ա.-ին պատկանող «Մոսկվիչ» մակնիշի 37 ՍԼ 361 համարանիշի ավտոմեքենան:





























