Հայաստանի ԱԻՆ ՃԿԿ-ում օգոստոսի 13-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Մասնավորապես` Աբովյան-Սեւան ավտոճանապարհին այրվել է մոտ 5000 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի «Ոզգի Գյուլ» կոչվող դաշտում` 4 հա ցորենի հնձած արտ, Երեւանի Միկոյան փողոցի թիվ 15 շենքի մոտակայքում` 300 քմ, Արաբկիրի 29 փողոցում` մոտ 200 քմ խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են եւ մարել: