Նկարիչ, քանդակագործ եւ լուսավորության դարաշրջանի հայտնի գիտնական Լեոնարդո դա Վինչին իր «Խորհրդավոր ընթրիք» կտավում ծածկագրել է աշխարհի վերջի տարեթիվը։ The Times պարբերականի հաղորդմամբ, այսպիսի եզրակացության է հանգել դա Վինչիի ստեղծագործություն ուսումնասիրող Սաբրինա Սֆորցա Գալիցիան։

Փորձագետի հավաստմամբ, որմնանկարում կա հատված, որը պարունակում է «մաթեմատիկական եւ աստղագիտական խնդիր»: Դա Վինչին աշխարհի վերջի տարեթիվը գաղտնագրել է նկարում Հիսուս Քրիստոսի գլխավերեւում գտնվող պատուհանի հատվածում։

Ըստ գիտնականի՝ Դավինին իր կտավում նշել է, թե 4006 թվականի մարտի 21-ին աշխարհում ուժեղ ջրհեղեղ կլինի։ Այն կտեւի 8 ամիս, եւ 4006 թվականի նոյեմբերի 1-ին կգա աշխարհի վերջը։ Ընդ որում, նկարչի գնահատականներով, այդ տարեթիվը նոր շրջան կդառնա մարդկության համար":