«Ալ-Քաիդայի» զինյալները օգոստոսի 13-ին փորձել են գրավել եմենական Հավթա քաղաքը: Հարձակում գործողների դեմ պայքարում զոհվել է 3 զինծառայող, եւս 4-ը վիրավորվել են: Գրոհայինների կորուստների մասին ոչինչ չի հաղորդվում:
Քաղաքի վրա հարձակմանը մասնակցել է մոտ 70 մարդ: Եմենի բանակը շրջափակել է քաղաքի այն շրջանը, որտեղ կենտրոնացել են գրոհայինները: Վերջին օրերի ընթացքում Հավթայում բնակվող տասնյակ ընտանիքներ լքել են քաղաքը, հաղորդում է «Lenta.Ru»-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Եմենի տարածքում գործում է «Ալ-Քաիդայի» տեղական ճյուղը, որը կոչվում է «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում»:




























