Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի փողոցներից մեկում այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտնաբերվել է տղամարդու այրված դի: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնից:

Նրանց փոխանցմամբ` դիակը հայտնաբերվել է տարածքում կայանված մեքենայից մի քանի մետր հեռավորության վրա, օպերատիվ խումբը դեռ տեղում է, այժմ «Շտապօգնության» մեքենայով դին տեղափոխում են դիահերձարան: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:

Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ: