Երեւանում օրերս «Slaq.am» կայքի հիմնադիր Մենուա Հարությունյանի եւ «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստների միջեւ տեղի ունեցած միջադեպի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ  նախօրեին «Վճարում ենք 100 դրամ» շարժման ակտիվիստներ Հովհաննես Ղազարյանի ու Արծրուն Գեւորգյանի եւ Մենուա Հարությունյանի ու իր կողմնակիցների միջեւ ծեծով ուղեկցված միջադեպ էր տեղի ունեցել: Բանն այն է, որ ակտիվիստը, Ամիրյան փողոցում տեսնելով Մենուա Հարությունյանին, բարձր ասել էր  «էս Մենուան էս ինչ կովի տղայա», ինչից հետո վիճաբանություն էր սկսվել, ըստ ակտիվիստի՝ Մենուա Հարությունյանն ու նրա 12 ընկերները հարձակվել էին իրենց վրա: Դեպքի վայր էին ժամանել ոստիկանները: