Մոկվայի Կարմիր հրապարակում մարտի 15-ին իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են որոնման մեջ գտնվող վտանգավոր մի հանցագործի։ Միջադեպը տեղի է ունեցել պարեկային հերթապահության ժամանակ։ Ոստիկանները փորձել են ստուգել տղամարդու փաստաթղթերը, սակայն անձնագրի փոխարեն վերջինս հանել է հրացանը եւ սկսել է կրակել։

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հանցագործը Մերձմոսկովյան շրջանի բնակիչ է եղել, որը հետախուզման մեջ էր 2007 թվականից։

Քննության տվյալներով, 33-ամյա տղամարդը փորձել է մուտք գործել Լենինի դամբարանի տարածք։ Քննարկվում է հանցագործի նկատմամբ քրեական գործ հարուցելու հարցը։