Աբովյան-Կապուտան ճանապարհի 7-րդ կմ-ին օգոստոսի 14-ին, ժամը 01.15-ի սահմաններում, «Աուդի»  մակնիշի ավտոմեքենա է կողաշրջվել:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պատահարի հետեւանքով վարորդը` 1984 թ. ծնված Թովմաս Բաղդասարյանը, տեղում մահացել է, իսկ ուղեւորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: