Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների  բացատրական աշխատանքների շնորհիվ, օգոստոսի 13-ին, ժամը 16.00-ին, կամավոր բաժին է ներկայացել ս/թ հունվարի 15-ից ՀՀ քրեական  օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը/  2-րդ մասի 3-րդ եւ 6-րդ կետերի մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող, 1987 թ. ծնված  Արտաշես Ու.-ն:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. հունվարի 24-ից հետախուզման մեջ էր գտնվում նաեւ Վրաստանի, Ախալքալակի շրջանի իրավապահների կողմից, Վրաստանի քրեական օրենսգրքի 239 հոդվածի 3-րդ մասի /խուլիգանություն/ մեղադրանքով: