Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 14-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինին:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել երկու ռազմավարական դաշնակից պետությունների միջեւ բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման բարձր մակարդակի մասին եւ անդրադարձել Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ամրապնդմանն ու խորացմանն ուղղված ծրագրերին: Սերժ Սարգսյանը եւ Ալեքսանդր Ֆոմինը քննարկել են ՀՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ պաշտպանության ոլորտում փոխգործակցության հետագա ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:





























