Մարտի 13-ի, լույս 14-1-ի գիշերը եւ ողջ օրվա ընթացքում ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի որոշ հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտումներ ադրբեջանական ստորաբաժանումների կողմից:
Ինչպես հաղորդում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունը, ադրբեջանական կողմը ղարաբաղյան դիրքերը գնդակոծել է փոքր տրամաչափի զենքերից եւ դիպուկահար հրացաններից՝ Հորադիզի, Կուրոպատկինոյի, Ջրաբերդի, Սեյսուլանի, Վերին Չայլույի, Գյուլիստանի եւ այլ ուղղություններով:
ԼՂՀ Պաշտպանական բանակի զինծառայողների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարեցրել է հրաձգությունը:



























