Այն բանից հետո, երբ դատախազը հրապարակել է իր վեց գործընկերներին գնդակահարած Դմիտրի Վինոգրադովի գործի մեղադրական եզրակացությունը, վերջինս խոստովանել է մեղքը: Դատարանի դահլիճում Վինոգրադովը հայտարարել է, որ հանցագործությունը կատարելու պահին ինքն իրեն չի կառավարել: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Միաժամանակ փորձաքննությունը Վինոգրադովին ճանաչել է հոգեպես առողջ, եւ նրան սպառնում է երկարատեւ ազատազրկում, մինչեւ անգամ ցմահ բանտարկություն:
Հիշեցնենք, որ 2012թ. Նոյեմբերի 7-ին իրավաբան Դմիտրի Վինոգրադովը գնդակահարել էր իր վեց գործընկերներին, որոնց հետ միասին աշխատել էր դեղագործական ընկերությունում: Տուժածներից 5-ը տեղում են մահացել, իսկ մեկը քիչ ավելի ուշ՝ հիվանդանոցում:





























