Երեւանի քաղաքապետարանի առջեւ մոտ երկու շաբաթ նստացույց անող Սուրեն Սահակյանը, Վահագն Մինասյանն ու Գոռ Առաքելյանը հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ի պատասխան Երեւանի քաղաքապետին հասցեագրված իրենց դիմումի, քաղաքապետարանը մեկ անգամ եւս վերահաստատել է բարձրացված հարցերը քաղաքապետարանի շենքում համատեղ քննարկելու պատրաստակամությունը:
«Հաշվի առնելով քաղաքապետի հրապարակային արված հրավերը եւս` մեր ցանկացած օրը եւ ժամին հանդիպելու եւ քննարկելու արդի խնդիրները, հայտնում ենք, որ այսօր` 14.08.2013թ., ժամը 17:00 պատրաստվում ենք քաղաքապետարանի տարածքում հանդիպել Տարոն Մարգարյանի հետ` քննարկելու հովանոց տեղադրելու խնդիրը:
Մեր գործունեությունը բաց է եւ հանրային, այդ պատճառով կարեւոր պայման է լրատվամիջոցների եւ մեր տեսախցիկի առկայությունը այդ քննարկմանը»,- նշել են նրանք:




























