Տուլայի շրջանի դատարանը օգոստոսի 14-ին 8-24 տարի ազատազրկման է դատապարտել Գեղամ Սարգսյանի ընտանիքի վրա հարձակում գործողներին: Սարգսյանը, պաշտպանվելով, սպանել է երեք կողոպտիչների:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հարձակման կազմակերպիչը դատապարտվել է 24 տարի ազատազրկման:

2012թ ապրիլի 7-ին կողոպտիչները ներխուժել են Բոգորոդիցկ քաղաքում Սարգսյանի առանձնատուն: Գործարարը խոհանոցային դանակով հարվածել է հարձակում գործողներից երեքին, ինչի արդյունքում նրանք մահացել են: Չորրորդ հանցագործը փախուստի է դիմել: Սարգսյանը հիավանդանոց է տեղափոխվել: Նրա ներգրավվածությամբ հարուցված քրեական գործը շուտով փակվել է: