Փրկարար ծառայությունը օգոստոսի 14-ին, ժամը 15.03-ին ահազանգ է ստացել, որ թիվ 2 հանրային լողափից 1.5 կմ հեռավորության վրա լճում հեծանվա¬նավակը քամու պատճառով չի կարողանում վերադառնալ ափ:
Դեպքի վայր է մեկնել ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները դուրս են բերել 12-ամյա Է., 13-ամյա Ի. եւ 11-ամյա Լ. Հովսեփյաններին:





























