Կահիրեում տեղի ունեցող անկարգությունների ընթացքում սպանվել է բրիտանական Sky News հեռուստաընկերության օպերատոր Միք Դինը:

Նա սպանվել է այսօր առավոտյան Կահիրեում: Դինը 15 տարի աշխատել է հեռուստաալիքում: Հաղորդվում է նաեւ, որ տուժել են նկարահանող խմբի այլ անդամներ, փոխանցում «Gazeta.Ru»-ն:

Միք Դինի սպանության մասին իր Twitter-ում հաղորդել է նաեւ Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

Նա վիրավորվել է սրտի շրջանում՝ եգիպտական ոստիկանության կողմից իսլամիստների ճամբարները ցրելու գործողությունների ընթացքում: