Այս տարվա 7 ամիսներին, Հայաստանի սահմանը հսկող Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ վարչության աշխատակիցները «Զվարթնոց» եւ «Կարճեւան» անցակետերում առգրավել են 54 միավոր սառը զենք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության մամուլի ծառայության ղեկավար Սերգեյ Գրեչինը:
Աղբյուրի համաձայն՝ այդ ժամանակահատվածում բացահայտվել եւ առգրավվել է 60 զինամթերք, 4 էլեկտրաշոկեր, 8 գազի փոքրիկ բալոն:
Բացի այդ, այդ ընթացքում սահմանապահները առգրավել են մոտ 50 գրամ օփիում եւ 1 գրամ մարիխուանա:





























