Ռուսաստանի առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունը դադարեցրել է «Sukhoi SuperJet New Generation»-ի ստեղծման համար ֆինանսավորումը: Այս մասին հայտարարել է փոխնախարար Յուրի Սլյուսարը:
Նրա խոսքով, նախագծի վրա աշխատանքները կշարունակվեն 2016թ-ից հետո: Առայժմ որոշվել է կենտրոնանալ արդեն թողարկված «Sukhoi Superjet 100»-ի (SSJ-100) «հիվանդությունների բուժման» վրա: Այդ նպատակով նախատեսվել է հատկացնել մոտ 4 մլրդ ռուբլի, հաղորդում է «Փրայմ» գործակալությունը:
Սլյուսարը նշել է, որ նախարարության հիմնական խնդիրներից մեկը ներքին շուկայում «Sukhoi SuperJet»-ը պահանջված դարձնելն է:
Ավելի վաղ հաղորդվել էր, թե «Սուխոյի քաղաքացիական օդանավեր» ընկերությունը 2 մլրդ դոլարի պարտք ունի եւ սնանկացման եզրին է:





























