Շիրակի մարզի Ամասիա գյուղից դեպի Արփա լիճ տանող ավտոճանապարհի 5-րդ կմ-ի մոտակայքում, օգոստոսի 14-ին, ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն Ախուրյան գետի վտակից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի 27 SS 428 համարանիշի մեքենան: