«Նովայա գազետա» թերթի լրագրողուհի Աննա Պոլիտկովսկայայի սպանության գործով մեղադրյալներից մեկի՝ Ջաբրայիլ Մահմուդովի դեմ Մոսկվայում մահափորձ է իրականացվել: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նրա փաստաբան Մահմուդով Մուրադ Մուսաեւը: Նրա խոսքով՝ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան: Անհայտ անձը կրակել է Մահմուդովի վրա եւ վիրավորել նրան:
Մուսաեւի խոսքով՝ ոչ մի ոստիկան դեպքի վայր չի եկել: «Մի քանի ժամ անց հիվանդանոց է եկել մեկ «օպեր», որը նույնիսկ չի կարողացել ներս մտնել»,-նշել է Մուսաեւը՝ հավելելով, որ գնդակը դիպել է իր պաշտպանյալի ձախ ազդրին, հաղորդում է BFM.RU-ն:
Ջաբրայիլ Մահմուդովը Պոլիտկովսկայայի սպանության գործով անցնում է որպես հանցակից: Նրա հետ միասին հանցագործությունը կատարելու մեջ մեղադրվում են Ռուստամ եւ Իբրահիմ եղբայրները, ինչպես նաեւ եւս մի քանի մարդ:





























