Մոսկվայում, այսօր՝ օգոստոսի 15-ի առավոտյան, կոյուղու վերանորոգման ժամանակ երեք աշխատակից է զոհվել:
Արտակարգ պատահարը տեղի է ունեցել առավոտյան ժամը 6-ի սահմաններում, «Սալյուտ» գործարանի մոտ գտնվող կոլեկտորում: Նախնական տվյալներով՝ խողովակն է պայթել, սակայն տեղի ունեցածի կոնկրետ պատճառները դեռ ճշտվում են, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ նախնական տվյալներով, աշխատողներին քշել է ջուրը: Փրկարարները 15 րոպեի ընթցքում դուրս են բերել զոհված աշխատողների մարմինները:





























