Մոսկվայի կենտրոնում տեղակայված հյուրանոցներից մեկում մահացած են գտել Ռուսաստանում Օմանի դեսպանատան առաջին քարտուղարը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով իրավապահների աղբյուրին, ոստիկանությունում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Բոլշայա Պոլյանկա փողոցի հյուրանոցում տղամարդու մարմին է հայտնաբերվել: Դեպքի վայր ժամանած ոստիկանները մահճակալին հայտնաբերել են դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի մարմինը՝ առանց արտաքին բռնության նախանշանների:

Մահվան ենթադրյալ պատճառը սիրտանոթային համակարգի անբավարարությունն է եղել. հաղորդում է «ՌԲԿ»-ն:

ՆԳՆ Մոսկվայի հարցերով վարչությունում հաստատել են մարմինը հայտնաբերելու փաստը՝ առանց մանրամասներ ներկայացնելու: