Մերձմոսկվայում ապօրինի ներգաղթյալներին հայտնաբերելուն ուղղված հերթական շուրջկալն իրականացվել. Օդինցովսկի շրջանի շուկայում ձերբակալել են 1800 մարդու:

Հնարավոր է, որ 68 քրեական գործ հարուցվի փաստաթղթեր կեղծելու եւ ապօրինի ներգաղթ կազմակերպելու համար: Շուրջկալներ են իրականացվել շինարարական եւ գյուղատնտեսական շուկաներում, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ՆԳՆ Մոսկվայի հարցերով գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:

Ռուսաստանյան շուկաներում զանգվածային շուրջկալներն սկսվել են հուլիսի 27-ից հետոմ երբ մոսկովյան շուկայում դաղստանցի հարվածել էր ոստիկանին: Միջադեպին հետեւած ստուգումների արդյունքում ձերբակալվել են հազարավոր մարդիկ: Մոսկվայի Գոլյանովո շրջանում ներգաղթյալների համար վրանային ճամբար են բացել: