Երեւանի Ամիրյան փողոցի թիվ 80/2 տան մոտակայքում, օգոստոսի 14-ի երեկոյան, ծառը (մոտ 15-20մ) ընկել է տանը կից խորդանոցի վրա. այն մասնատելու եւ տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ջոկատը:
Փրկարարները մասնատել են ծառը (25 մ) եւ տեղափոխել անվտանգ տարածք:





























