Երեւան-Ապարան ավտոճանապարի 35-րդ կմ-ում ` Կարբի գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ի երեկոյան խափանվել է Երեւան-Մոսկվա երթուղին իրականացնող «Նոնա տուր» ընկերությանը պատկանող ավտոբուսը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ կապ է հաստատվել «Նոնա տուր» ընկերության տնօրինության ներկայացուցչի հետ, ով հավաստիացրել է, որ դեպքի վայր է մեկնելու նոր ուղեւորատար ավտոբուս:

Ժամը 23.13-ին «Նոնա տուր» ընկերության նոր ուղեւորատար ավտոբուսը մոտեցել է եւ քաղաքացիները շարունակել են ընթացքը: