Երեւանի Սեւանի փողոցում՝ Սասունցի Դավիթ կայարանի մոտակայքում, այսօր՝ օգոստոսի 15-ին կեսգիշերին, կրպակ է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.20-ին, մարվել՝ 00.30-ին:
Ամբողջությամբ այրվել է արագ սննդի պատրաստման կետը (20 քմ):





























