Պրիմորիեի երկրամասում հետաքննություն է սկսվել առվում հայտնաբերված 9-ամյա աղջնակի դիակի գործով: Պարզվել է, որ մահացած աղջնակը բազմիցս սեռական ոտնձգության է ենթարկվել, կասկածյալն արդեն ձերբակալված է:

Աղջնակի մարմինը հայտնաբերվել էր օգոստոսի 13-ին:

Փորձաքննությունը ցույց է տվել, որ աղջիկը խեղդվել է, սակայն մինչ դժբախտ դեպքը նրա նկատմամբ բազմաթիվ անգամ սեռական բռնություն է կիրառվել, հաղորդում է NEWSru.com-ը:

Իրավապահներին հաջողվել է արագ պարզել կասկածյալի ինքնությունը: 15-ամյա դեռահասը խոստովանել է, որ այս տարվա հուլիսին մի քանի անգամ բռնաբարել է իր մանկահասակ ծանոթուհուն: Նրան սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում: