Երեւանի քաղաքապետարանի «Երեւանյան ամառ» ծրագրով մինչ օգոստոսի 31-ը Կարապի լճում տեղադրված մեծ էկրանին ամեն երեկո հայկական ֆիլմեր են ցուցադրվելու։

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ի թիվս մարզամշակութային բազմաբնույթ այլ միջոցառումների, որոնք այս օրերին տեղի են ունենում մայրաքաղաքի տարբեր այգիներում, զբոսայգիներում, բացօթյա էկրանին հայկական ֆիլմերը ցուցադրվում են «Երեւանյան ամառ» ծրագրի մեկնարկային օրից՝ օգոստոսի 1-ից։