Պատգամավոր Վալերի Ռաշկինն իր Twitter-ում տեղադրել է մոսկովյան իշխանությունների՝ քաղաքի փողոցներում «ապօրինի» քարոզչության դեմ վճռի պատճենը:
Վճիռը թույլ է տալիս իշխանություններին քաղաքի փողոցներից «մաքրել» ցանկացած քարոզչություն: Ռաշկինի խոսքով՝ քարոզիչներին արդեն ձերբակալում են:
Ինչ վերաբերում է Նավալնիին, ապա փողոցներում պայքարում են նաեւ նրա դեմ, պարզել են լրագրողները: Անհայտ մնալ ցանկացող մոսկվացին «Վեդոմոստիին» պատմել է, որ տեսել է, թե ինչպես են, ամենայն հավանականությամբ, ռուսերեն չիմացող ներգաղթյալները պոկում ընդդիմադիր գործչի թռուցիկները: Երբ մոսկվացին հարցրել է, թե ինչու են դա անում, նրանք պատասխանել են, որ այդպես է հրամայված:
Նրանց Նավալնիի ազգանունը եւ նկարը պատկերող թղթեր են տվել: Այդ մարդիկ համեմատում են թռուցիկների ու իրենց թղթիկների գրությունները եւ երբ դրանք համընկնում են, նրանք պոկում են:





























