Հայաստանի բնակչության պետական ռեգիստրի համակարգը վերազինվում է:

Մասնավորապես, կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 15-ի նիստում, որոշել է Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ կնքված վարկային համաձայնագրով ձեռք բերված սարքավորումներն ամրացնել ՀՀ ոստիկանությանը:

Նիստում փոփոխություններ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում. այն թելադրված է ՀՀ 10 մարզում գործող գյուղատնտեսության աջակցության կենտրոններին հանձնված գույքի իրավական կարգավիճակը ճշտելու եւ այդ գույքի հետագա շահագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

Փոփոխություն եւ լրացում կատարելով իր նախկին որոշումներից մեկում, գործադիրը փորձարարական նկատառումով Շիրակի մարզպետարանի ենթակայության Գյումրիի ակադեմիական վարժարանը փոխել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ենթակայության, ինչի արդյունքում ակնկալվում է բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը: