Եգիպտոսում զինված հանցագործները օդանավակայանից հյուրանոց մեկնելու ճանապարհին կողոպտել են «Ռոսիա-24» հեռուստաալիքի նկարահանող խմբին:
Ինչպես հաղորդում է Համառուսաստանյան պետական հեռուստա- եւ ռադիոհեռարձակման ընկերության թղթակից Կոնստանտին Պանյուշկինը հայտնել է, որ իրենց մեքենան կանգնեցրել են անհայտ անձինք: Սպառնալով դանակներով, նրանք ռուսներից վերցրել են նոութբուքները եւ մոտ 6 հազար դոլար: Լրագրողներից ոչ ոք չի տուժել, հաղորդում է Vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ նախօրեին Կահիրեում անկարգությունների հետեւանքով երեք լրագրող էր զոհվել: Նրանցից մեկը Sky News-ի թղթակից Մայքլ Դինն է, մյուսը՝ «Ալ-Ահբար» թերթի թղթակից Ահմեդ Աբու ալ-Ջաուադը, երրորդը՝ ԱՄԷ-ից եկած 26-ամյա լրագրող Հաբիբ Ահմեդ Աբդ Էլազիզը:



























