Դեռեւս օգոստոսի 1–ին կառավարության հերթական նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց բոլոր գերատեսչությունների ղեկավարներին, որպեսզի հաջորդ նիստին իրենց ոլորտներում տնտեսական աճի վերլուծություն իրականացնեն եւ ներկայացնեն կառավարությանը։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» թերթը  եւ հավելում. «Սակայն հանձնարարություն տվողն ինքը չի հետեւում ընթացքին:

Այդ հայտարարությունից հետո ՀՀ կառավարությունը երեկ արդեն 2-րդ նիստն անցկացրեց, բայց դարձյալ նախարարները լռում էին. երկրում աճ չկա՞, թե՞ կառավարությունը տեղում չէ: «Ժողովուրդ»-ը այս հարցերի պատասխանը նախ փորձեց պարզել նախարարներից
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ասաց, թե «աշխատանքները ընթացքի մեջ են, կներկայացվի կոմիտեի քննարկմանը, այնուհետեւ՝ կառավարություն»: Իսկ կառավարության լրատվության վարչության ղեկավար Սուսաննա Տոնոյանն ասաց, թե «նախարարները տնտեսական ցուցանիշները կներկայացնեն, երբ վարչապետը վերադառնա արձակուրդից»: Այդ դեպքում ո՞ւր մնաց խոստումը»,–գրում է «Ժողովուրդ»-ը (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։