ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Կի Մունը մարտի 17-ին կայցելի Ռուսաստան, որտեղ կմասնակցի մերձավորարեւելյան խաղաղ կարգավորման միջնորդների «քառյակի» նիստին: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նախօրեին հայտարարել է միջազգային կազմակերպության ղեկավարի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Նեսիրկեն:

Նրա խոսքով, մարտի 17-18-ին Պան Կի Մունը բանակցություններ կվարի ռուսաստանյան ղեկավարության ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ արտգործնախարար Սերգեյ Լավրովի:

Մարտի 19-ին կայանալու է մերձավորարեւելյան քառյակի նիստը (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ եւ ՄԱԿ):

Մոսկվայից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեկնելու է Մերձավոր Արեւելք: Նա կլինի Իսրայելում, Հորդանան գետի Արեւմտյան ափին եւ Գազայի հատվածում: