Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիաք Կիրիլը, որպես ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդ, այսօր առաջին անգամ կժամանի Հայաստան:
Եռօրյա այցի ընթացքում նա կմասնակցի նոր ռուսական տաճարի հիմնարկեքին, կհարգի 19-րդ դարում Հայաստանի ազատագրման համար ընկած ռուս զինվորականների հիշատակը, կհանդիպի երկրի առաջին դեմքերին, նաեւ մտավորության ու ուսանողության ներկայացուցիչներին:
Պատրիարքը կսկսի իր այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից:
Հաջորդ օրը Կիրիլը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, ապա կհանդիպի նախագահ Սերժ Սարգսյանին: Կիրիլը հանդիպում կունենա նաեւ Հայաստանում ապրող իր հայրենակիցների հետ:
Մարտի 18-ին Կիրիլը կմասնակցի ռուսական նոր տաճարի հիմնարկեքին, ապա կհանդիպի Երեւանի պետհամալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի եւ ուսանողների հետ:



























