Իրանի կառավարությունը պատժամիջոցներ է կիրառել ընդդիմադիր «Մասնակցության իսլամական իրանական ճակատ» կուսակցության նկատմամբ:
Ներքին գործերի նախարար Սաիդ Մորթազավիի խոսքով, այդ միջոցառումներն իրականացվել են ընդդիմության բողոքի գործողությունները ճնշելու շրջանակներում:
Կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ արգելքը դրվել է միայն ամենամյա համագումարի վրա, որն այս տարի կայանալու էր մարտի 11-ին: Որեւէ այլ իրավական պատժամիջոց չի կիրառվել: Միեւնույն ժամանակ կուսակցության առաջնորդը հայտարարել է ժողովրդավարական բարեփոխումների համար պայքարելու մտադրության մասին, հաղորդում է gazeta.ru-ն:




























