Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխավորած պատվիրակությունը Եվրոպայի Խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի գլխավոր քարտուղար Վ. Սավիցկիի հրավերով մարտի 16-19-ը կմեկնի Ստրասբուրգ՝ կոնգրեսի 18-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցելության ընթացքում Երևանի քաղաքապետը պաշտոնական հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Տոբյորն Յագլանդի, ԵԽ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ժան-Կլոդ Միգնոնի, Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսի նախագահի պաշտոնակատար Յան Միկալեֆի, Ստրասբուրգի քաղաքապետ Ռոլանդ Ռիեսի հետ:

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում է Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի ելույթը «Հարավային Կովկասում մայրաքաղաքների կարգավիճակը» թեմայով: