Իտալիայում մահացել է Գինեսի գրքի տվյալներով աշխարհի ամենափոքր մարդը՝ չինացի Հե Պինգպինգը։
Նա Հռոմ էր մեկնել հեռուստահաղորդման նկարահանումների համար, սակայն անսպասելիորեն կրծքավանդակում ցավ է զգացել։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն բժիշկները չեն կարողացել օգնել Հեին։
Հե Պինգպինգը ծնվել է 1988 թ. Չինաստանում՝ այսպես կոչված «բնածին թզուկությամբ»։ 22-ամյա Հե Պինգպինգի հասակը 73.6 սանտիմետր էր, քաշը՝ 7 կգ։ Նրա անունը Գինեսի ռեկորդների Գրքում հայտնվել էր երկու տարի առաջ։ Դրանից հետո Հեն մեծ համբավ էր ձեռք բերել։


























