Թուրքիայում անցկացվող «Akbank» կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնում 241 ֆիլմերի մեջ լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթել է Թուրքիայի Սելչուք համալսարանի ռադիո եւ հեռուստատեսության ֆակուլտետի կինոյի բաժնի 4-րդ կուրսի ուսանողներ Էմրե Քարադաշի եւ Դենիզ Օղուզսոյի «Պատ» ֆիլմը։

30 րոպե տեւողությամբ «Պատ» ֆիլմը ներկայացնում է Դիարբեքիրի եկեղեցիներից մեկում ապրող հայ ընտանիքի ողբերգությունը։