Ռոբերտ Քոչարյանը շատ վնասներ է հասցրել Հայաստանին։ Սակայն նրա ամենամեծ վնասներից մեկը ղարաբաղյան կողմին հակամարտության կարգավորման բանակցային գործընթացից դուրս թողնելն էր, ինչի արդյունքում այն ճանաչվեց ագրեսոր եւ բռնազավթող երկիր։ Մարտի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը։ Նա նշեց, որ ղարաբաղյան կողմին բանակցություններից դուրս թողնելը վնասել է եւ՛ Ղարաբաղին եւ՛ Հայաստանին։
«Ադրբեջանը պետք է լիներ Ղարաբաղի հետ բանակցող միակ կողմը։ Հայաստանը Ադրբեջանի հետ պետք է խոսեր միայն Հայաստան-Ադրբեջան հարցերի շուրջ»,- հավելեց ՍԴՀԿ ներկայացուցիչը։
Իսկ հանդիպմանը ներկա ՀՀԿ ներկայացուցիչ Մկրտիչ Մինասյանը հավաստիացրեց, որ մի օր Ղարաբաղն անպայման նորից կդառնա բանակցային կողմ։



















