Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան կայցելի Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը:

Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մասնակցություն հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը:

Էդվարդ Նալբանդյանի եւ Միրոսլավ Լայչակի հանդիպումը տեղի կունենա մարտի 18-ին: Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն Օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր եւ Փոխըմբռնման հուշագիր՝ եվրոպական ինտեգրման բնագավառում: