Լոնդոնի «Արսենալի» հարձակվող եւ Ռուսաստանի հավաքականի խաղացող Անդրեյ Արշավինը կնոջ հետ վթարի է ենթարկվել։

Ֆուտբոլիստի պաշտոնական կայքի հաղորդմամբ, փոքր-ինչ վնասվել է վթարի մյուս մասնակցի մեքենան։

«5 րոպե պահանջվեց մեզնից խնդիրը լուծելու համար. մենք փոխանակվեցինք տվյալներով եւ հեռացանք»,-գրել է Արշավինը կայքէջում։

Նա նշել է, որ այդ փոքր պատահարը չի փչացրել Արշավինների «ուրախ գարնանային տրամադրությունը» լոնդոյան այդ պայծառ օրով։

Նշենք, որ «Արսենալը» մարտի 20-ին կհանդիպի «Վեսթ Հեմ»-ի հետ։ Այս խաղաշրջանում Արշավինն անց է կացրել 26-րդ խաղը եւ խփել 9 գոլ։