Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը հրաժարվել է երկրորդ թեթեւքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից: boxingscene.com կայքը տեղեկացնում է, որ հայ մարզիկը պաշտոնական նամակով դիմել է IBF կազմակերպությանը` հրաժարվելով նրա վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումից: IBF-ը Վիկ Դարչինյանին պարտադրում էր անհապաղ բանակցություններ սկսել` կոչման հավակնորդ Նոնգգայիի հետ մենամարտ կազմակերպելու համար:
Դարչինյանն, ի դեպ, նույն քաշային կարգում դեռեւս պահպանում է WBA-ի եւ WBC-ի վարկածներով չեմպիոնական կոչումները:



















