Ֆրանսիական Նիցցա քաղաքում կայացել է արագ եւ կույր շախմատի «Ամբեր-2010» մրցաշարի 4-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը այս տուրում խաղացել է ուկրաինացի Վասիլի Իվանչուկի հետ եւ պարտվել 0,5-1,5 հաշվով: Այս պարտությունից հետո Արոնյանն ունի 3,5 միավոր եւ Կարյակինի, Սվիդլերի ու Հաշիմովի հետ կիսում է 5-8-րդ տեղերը:

Ստորեւ ներկայացնում ենք 4-րդ տուրի արդյունքներն ու մասնակիցների գրաված հորիզոնականները.

Բորիս Գելֆանդ (Իսրայել) — Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)- 2:0

Ալեքսանդր Գիշչուկ (Ռուսաստան) – Լենսեր Դոմինգես (Կուբա) – 2:0

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) – Լեւոն Արոնյան (Հայաստան) – 1,5:0,5

Մագնուս Կառլսեն (Նորվեգիա) – Յան Սմիթս (Հոլանդիա) – 2:0

Ռուսլան Պոնոմարյով (Ուկրաինա) – Վուղար Հաշիմով (Ադրբեջան) – 0,5:1,5

Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) – Սերգեյ Կարյակին (Ռուսաստան) – 1:1

Այս պահի դրությամբ 6-ական միավոր ունեն Կառսլենն ու Իվանչուկը, 5-ական միավոր` Գրիշչուկն ու Գելֆանդը, 4,5 միավոր` Պոնոմարյովը, 4 միավոր` Կրամնիկը, 3,5-ական միավոր Արոնյանը, Կարյակինն ու Հաշիմովը, 2 միավոր` Դոմինգեսը եւ 1,5 միավոր` Սմիթսը: