Դաղստանում բնակիչներին տարհանում են Դերբենտի շրջանի մի շարք բնակավայրերից, որոնք հեղեղումների վտանգի տակ են:
Հորդ անձրեւների հետեւանքով, ըստ «Վեստիի», գետերի մակարդակը բարձրացել է, եւ վտանգ կա, որ Գեջուխ գյուղի ջրամբարի պատնեշը կարող է փլվել: Որոշում է կայացվել բաց թողնել ջրամբարի ջուրը: Ջրի տակ անցնելու վտանգի տակ են 132 տներ, որոնցում բնակվում են մոտ 300 հոգի: Ներկայումս 40 տներից տարհանվել է 60 բնակիչ: Տեղում աշխատում են փրկարարներն ու կոմունալ ծառայությունները:



















