Դամասկոսի մերձակայքում ՄԱԿ-ի տեսուչների ուղղությամբ կրակել են գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներից, սակայն դա կրկին կարող է կիրառվել իշխանությունների դեմ; Այս մասին այսօր Մոսկվայում հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«ՄԱԿ-ի քիմիական փորձագետները դուրս են եկել իրականացնելու իրենց առաջին փորձագիտական առաքելությունը հենց այն շրջանում, որտեղ ենթադրյալ քիմիական հարձակման մասին տեղեկություններ են տարածվել: Սակայն նրանց ուղղությամբ դիպուկահարները կրակ են բացել գրոհայինների կողմից վերահսկվող տարածքներից; Կասկածներ չունեմ, որ հայտարարվելու է, թե դիպուկահարները կրակել են հակառակ կողմից: Այդ ամենը մի ուղղությամբ է տանում եւ լավատեսություն չի ներշնչում»,-ասել է Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ արեւմտյան լրատվամիջոցները հաղորդել էին, որ Սիրիայում անհայտ անձինք հրաձգության են ենթարկել ՄԱԿ-ի փորձագետների ավտոմեքենան: Սիրիական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը հաղորդել է ՄԱԿ-ի տեսուչների ուղղությամբ կրակ են բացել գրոհայինները: Հաղորդագրությունում նշվում է, որ «Սիրիայի կառավարությունը հայտարարել է այն մասին, որ ՄԱԿ-ի փորձագետների համար պատասխանատվությունն ու անվտանգությունը ահաբեկչական խմբավորումների վրա է»:

Ներկայումս Սիրիայում են ՄԱԿ-ի փորձագետները, որոնք կհետազոտեն, իբրեւ թե ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակումները: Հանձնաժողովը, որը ղեկավարում է շվեդ գիտնական Օկե Սելստրեմը, իր աշխատանքները սկսել է օգոստոսի 20-ին: